Ուրացման մեխանիկան

Ուրացման մեխանիկան

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն է, որի միակ «առաքելությունը» դարձել է Փաշինյանի բոլոր այլանդակությունները պաշտպանելն ու արդարացնելը։

Ոստիկանության պահապանը 

Երկար լռությունից հետո Խաչատուրյանը որոշել է խոսել. անդրադարձել է հունիսի 12-ի հանրահավաքին, դատապարտել է խաղաղ ցուցարարներին, պաշտպանել է ոստիկանության բռնությունները:
«Մենք, որպես ժողովրդավարական երկիր, ուզում ենք ամեն ինչ տեղի ունենա օրենքի շրջանակում։ Ցավոք սրտի, այսօրվա միտինգի կազմակերպիչները լրիվ այլ տրամաբանության մեջ են աշխատում։ Իրենց չի բավարարում, որ երկրում վիճակը խաղաղ է»: 

Ուրացում 

Վահագն Խաչատուրյանն ուրացել է իր քաղաքական անցյալը, կենսագրությունը: Նրա նախկին քաղաքական թիմը՝ ՀԱԿ-ը, 2008-ի մարտի 1-ին դարձավ ոստիկանական բեդպրեդելի և բռնությունների զոհը: Այսօր Խաչատուրյանն ուրացել է ոչ միայն իր թիմին, այլ նաև սեփական անցած ճանապարհը:
Փաստորեն, Խաչատեւրյանի համար պաշտոնն ավելի կարևոր է, քան քաղաքական սկզբունքները, բարոյականությունը:

Վահրամ Բագրատյան