ԱՄՆ-ն պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ միջուկային զենքի մասին նոր պայմանագրի շուրջ. Բայդեն

ԱՄՆ-ն պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ միջուկային զենքի մասին նոր պայմանագրի շուրջ. Բայդեն

ԱՄՆ-ն պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ միջուկային զենքի մասին նոր պայմանագրի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (NPT) տասներորդ վերանայման համաժողովի նախօրեին։

Բայդենը նաեւ կոչ է արել Չինաստանին «ներգրավվել բանակցություններում, որոնք նվազեցնում են սխալ հաշվարկների վտանգը եւ լուծում են ապակայունացնող ռազմական դինամիկան»: «Նույնիսկ Սառը պատերազմի գագաթակետին Միացյալ Նահանգները եւ Խորհրդային Միությունը կարողացան միասին աշխատել՝ կատարելով ռազմավարական կայունության մեր ընդհանուր պատասխանատվությունը: Այսօր իմ վարչակազմը պատրաստ է արագորեն բանակցել սպառազինությունների վերահսկման նոր համակարգի շուրջ։ Բայց բանակցությունները պահանջում են գործելու պատրաստ բարեխիղճ գործընկեր: Իսկ Ուկրաինայում Ռուսաստանի դաժան եւ չհրահրված ագրեսիան խաթարել է խաղաղությունը Եվրոպայում եւ հարձակում է միջազգային կարգի հիմնարար սկզբունքների վրա»,-ասել է Բայդենը ։