Խաչմերուկում մեքենաներ են բախվել․ դպրոցականներ են վրաերթի ենթարկվել

Խաչմերուկում մեքենաներ են բախվել․ դպրոցականներ են վրաերթի ենթարկվել

Եկատերինբուրգի ճանապարհային խաչմերուկում բախվել են երեք ավտոմեքենաներ։ Գրել է Ural Mash տելեգրամյան ալիքը։

Բախման հետևանքով չորս մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երկու երեխա։

2-րդ Նովոսիբիրսկայա փողոցում Honda-ն կարմիր լույսի տակով անցել ու թռչել է «Լադա Գրանտայի»-ի ուղղությամբ։ Հարվածի հետևանքով Honda-ն բախվել է «Գազելին», իսկ «Լադա»-ն գլորվել է ռելսերի վրա: Հետիոտնային անցումի վրա կանգնած երկու դպրոցական վրաերթի է ենթարկվել. նրանց «ոսկորների կոտրվածք» աշխտորոշումով տեղափոխվել են հիվանդանոց։ Վարորդները ստացել են կապտուկներ և ուղեղի ցնցումներ, նրանք հրաժարվել են հոսպիտալացումից.

Ըստ ականատեսների՝ խաչմերուկում անընդհատ վթարներ են լինում լուսացույցի պատճառով, որի վրա միաժամանակ միանում են թե՛ կանաչ, թե՛ կարմիր լույսերը։

Լուսանկարներն այստեղ