Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Հաստատվել է Պորտուգալիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Blog Image

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի վերջին՝ 6-րդ տուրի Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը կսպասարկի բոսնիական մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ 

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Իրֆան Պլեյտոն։ Մրցավարի օգնականներ կլինեն Սենադ Իբրիսիմբեգովիչը և Դավոր Բելյոն, իսկ չորրորդ պաշտոնյան կլինի Միլոշ Գիգովիչը։ VAR-ի պատասխանատուներ են լինելու իտալացիներ Ջանլուկա Աուրելիանոն և Դանիելե Պատերնան։

Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին՝ Պորտուգալիայի Պորտու քաղաքի «Դրագաո» մարզադաշտում, Երևանի ժամանակով՝ 18։00-ին։

Send