«Զանգեզուրի միջանցքը» Թուրքիան Կովկասով եւ Կասպից ծովով կմիացնի թյուրքական աշխարհին, ինչպես նաեւ Եվրոպան՝ Թուրքիայով թյուրքական աշխարհին, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Ֆիդանը նշել է, որ «Զանգեզուր միջանցքը» կլինի բազմաֆունկցիոնալ ուղի: «Ես հավատում եմ, որ սա շատ կարեւոր եւ բարենպաստ իրադարձություն է [Վաշինգտոնի եռակողմ հռչակագիր], եւ ես հույս ունեմ, որ միջանցքը կիրականացվի առաջիկայում», - ասել է նա Եգիպտոսի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում: