Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Վալոդյա Գրիգորյանի uպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանին ՔԿՀ-ում ծեծե՞լ են

Blog Image

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բռնություն է գործադրվել։

Այս մասին տեղեկություններ են շրջանառվում մամուլում, որոնց համաձայն՝ բռնությունը գործադրվել է մենախցից ընդհանուր խուց տեղափոխվելուց հետո, դեպքից հետո նրան կրկին տեղափոխել են մենախուց։

ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում, ըստ էության, չհերքեց տեղեկությունը՝ նշելով, որ իրավասություն չունի նման տեղեկություն հայտնելու, իսկ հարցապնդումներին, թե ինչ վիճակում է գտնվում Օհանյանն այժմ, արդյոք շարունակում է գտնվել մենախցում,  արդյո՞ք ծառայողական քննություն նշանակվել է, թե ոչ՝ կառույցից առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։ ՔԿ-ից էլ մեզ հետ զրույցում ասացին, որ դեռևս հաղորդում չեն ստացել, քրեական վարույթ նախաձեռնված չէ։    

Send