Բազկամարտի աշխարհի 46-րդ առաջնությանը Հայաստանը ներկայացնող Արման Մրտեյանը 60 կգ քաշային կարգում 3-րդ անգամ դարձել աշխարհի փոխչեմպիոն։
Առաջնությունն ընթանում է սեպտեմբերի 10-27-ը Բուլղարիայի Ալբենա քաղաքում։
Մրտեյանը Եվրոպայի 7-ակի չեմպիոն է, մրցում է մինչև 23 տարեկանների տարիքային խմբում։ Առաջնությանը մասնակցում են 59 երկրի ներկայացուցիչներ։
