Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը սեպտեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցավ «Ուսուցիչների առցանց համայնք» ծրագրի փակման միջոցառումը, որը կազմակերպել էր Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը։ Միջոցառման ընթացքում Բրիտանական խորհուրդը ամփոփեց իր չորս ամյա ծրագիրը անգլերեն լեզվի ուսուցիչների համար։ Միջոցառման ժամանակ շեշտադրվեցին ծրագրի ձեռքբերումները վերջին չորս տարիների ընթացքում ու նշվեց թողած ազդեցությունը՝ ավելի քան 1,500 անգլերեն լեզվի ուսուցիչների մասնագիտական զարգացման գործընթացում։ Մանտանշվեց նաև ծրագրի դերը Հայաստանի կրթական համակարգում ու անգլերենի ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման գործընթացում։
Միջոցառմանը մասնակցեց անգլերենի շուրջ 100 ընտրված ուսուցիչ Հայաստանի բոլոր մարզերից, ովքեր հաջողությամբ ավարտել էին ծրագիրը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը և Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Փոուլ Մորրիսը։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը, ով իր ողջույնի խոսքում կարևորեց ծրագրի նշանակությունը և մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը։
«Ծրագիրը մեծ ներդրում ունեցավ Հայաստանի անգլերենի ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման գործում։ Ստեղծված առցանց համայնքը ոչ միայն ապահովեց գիտելիքների փոխանակում, այլև ձևավորեց համագործակցային մշակույթ, որն ունի երկարաժամկետ ազդեցություն կրթական համակարգի համար»։ — [մեջբերում՝ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանից]
Ադդե Հովասափյանի ելույթից հետո ներկայացվեց համառոտ զեկույց, որտեղ ամփոփվեցին OTC ծրագրի հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները։
Հատկանշական է, որ միջոցառման օրակարգում առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում պանելային քննարկումը, որի ընթացքում երկու ղեկավար-ֆասիլիտատորներ և չորս մասնակից ուսուցիչներ կիսվեցին իրենց փորձով, մասնագիտական առաջընթացի պատմություններով և համայնքում ունեցած ճանապարհով։
Պանելային քննարկմանը հաջորդեց «English Connects» նախաձեռնությունը՝ ներկայացնելով ծրագրից հետո բացվող նոր հնարավորությունների մասին։
Միջոցառման ավարտին ելույթներով հանդես եկան Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Փոուլ Մորրիսը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։
Բանախոսները կարևորեցին ծրագրի նշանակությունը կրթական համակարգում և ընդգծեցին հայ-բրիտանական գործընկերության կարևոր դերը նշված ոլորտում։ — [մեջբերումները՝ ]
«Մեծ Բրիտանիան միջազգային մակարդակում ճանաչված է որպես անգլերենի ուսուցման առաջատար։ Բրիտանական խորհրդի միջոցով մենք տարածում ենք համաշխարհային փորձագիտական գիտելիքներ և նորարարական ռեսուրսներ, որոնք աջակցում են ուսուցիչներին ու կրթական համակարգերին ամբողջ աշխարհում։ » — [մեջբերում՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Փոուլ Մորրիսից]
«Մեր համագործակցությունը Բրիտանական խորհրդի հետ իսկապես յուրահատուկ և աննախադեպ է՝ իր կայունությամբ և արդյունավետությամբ։ Վկայությունը՝ ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման ծրագրի իրականացումն է արդեն 4 տարի անընդմեջ։ »։ — [մեջբերում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանից]
Պաշտոնական հատվածը եզրափակվեց Արաքսիա Սվաջյանի կողմից հավաստագրերի հանձնման արարողությամբ։
Միջոցառման ավարտին Բրիտանակն խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կողմից հանձնվեցին պատվոգրեր և շնորհակալագրեր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնին, ինչպես նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին՝ ծրագրի իրականացման ընթացքում ցուցաբերած անփոխարինելի աջակցության և գործընկերության համար։