Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեւանում գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ հրդհի բռնկումով․ կան տուժածներ

Blog Image

Սեպտեմբերի 15-ին, ժամը 19։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, Աճառյան փողոցում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ մեթան գազի լցակայանի մոտակայքում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ հրդհի բռնկումով․ երկու  տուժած տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն։ 
Գազի արտահոսքը դադարեցվել է․ հրշեջ-փրկարարները հրդեհը մարել են ժամը 19։42-ին։

Send