Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Վրաստանի ԱԳՆ-ն Վալտոնենի հետ կապված բողոքի նոտա է հղել ԵԱՀԿ քարտուղարությանը

Blog Image

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել ԵԱՀԿ քարտուղարությանը Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենի`  փողոցային ակցիայի մասնակցության առիթով:

«Վալտոնենի հրապարակային հայտարարությունը, որը չի արտացոլում իրականությունը, միջազգային հանրությանը Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ մոլորության մեջ գցելու գիտակցված փորձ է»,- հայտնել է երկրի ԱԳՆ-ն:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին չեղարկել էր Վալտոնենի հետ հանդիպումը։ Որպես պատճառ նշվել էր Թբիլիսիի կենտրոնում ընդդիմության հանրահավաքին մասնակցությունն ու հայտարարությունները:

Send