Չինաստանը արտադրում է սամարիումի ամբողջ համաշխարհային պաշարները, գրել է «New York TImes»-ը։
Այս հազվագյուտ մետաղ է, որը Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին անհրաժեշտ է կործանիչներ, հրթիռներ և այլ զենքեր կառուցելու համար, հաղորդում է
Չինաստանի կողմից հազվագյուտ հանքանյութերից պատրաստված ջերմակայուն մագնիսների արտահանման խիստ վերահսկողությունը բացահայտել է ԱՄՆ զինված ուժերի մատակարարման շղթայի լուրջ խոցելիություն։ Առանց այս մագնիսների, Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները Եվրոպայում դժվարություններ կունենան իրենց վերջերս սպառված ռազմական տեխնիկայի պաշարները լրացնելու համար, հաղորդել է թերթը։
Սամարիումի հիմնական ամերիկացի հաճախորդը ավիատիեզերական և պաշտպանական կապալառու «Lockheed Martin» ընկերությունն է։ Այն յուրաքանչյուր F-35 կործանիչում տեղադրում է մոտ 50 ֆունտ սամարիումի մագնիսներ։
Բայդենի վարչակազմի պաշտոնյաները այնքան մտահոգված են եղել Միացյալ Նահանգների սամարիումի ներքին մատակարարումների պակասով, որ խոշոր պայմանագրեր էին կնքել սամարիումի երկու գործարան կառուցելու համար։ Ոչ մեկը չի կառուցվել առևտրային խնդիրների պատճառով, ինչը Միացյալ Նահանգներին ամբողջությամբ կախված է թողել Չինաստանից։