Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։
Ալիեւը շնորհավորել է նրան ծննդյան օրվա կապակցությամբ։
Պուտինը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար։ Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների ներկա վիճակի և հեռանկարների վերաբերյալ։
«Սա շատ կարևոր է», ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հեռախոսազրույցի մասին։
«Իսկապես, նախագահ Ալիեւը հեռախոսազանգով շնորհավորել է նախագահ Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ։ Զրույցի ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր», - հայտարարել է նա։