Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ո՞ր դատավորների աշխատասենյակ են մտել ու խուզարկում իրավապահները

Blog Image

Քիչ առաջ 24news-ը գրեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է որոշ դատավորների աշխատասենյակներ ու խուզարկություններ է իրականացնում։ 

Մեզ ասացին՝ Կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանականերում են խուզարկում դատավորների աշխատասենյակները։

Դատական համակարգից դեռևս որևէ բան չեն ասում այս կապակցությամբ, թեև՝ ոչ հերքում են, ոչ հաստատում, որ նման բան է տեղի ունենում։ Սակայն, MediaHub-ին հաջողվեց պարզել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին երեք դատավորի աշխատասենյակ է մտել, որոնցից երկուսը տղամարդ են, մեկը՝ կին։ Նրանք են՝ Լուսինե Բոյաջյանը, Մհեր Պետրոսյանն ու Արգիշտի Ղազարյանը։

Մեր տեղեկություններով՝ երեք դատավորներն էլ վարչական դատարանի դատավորներ են։ 

Մանրամասներն՝ ավելի ուշ։

Վահե Մակարյան

Send