Թուրքիայում շարունակում են մոլեգնել բնական աղետները։
Քիլիս եւ Գազիանթեփ քաղաքներում անձրեւ, ուժեղ կարկուտ եւ փոթորիկ։ Մեքենաներն ու հետիոտնը չեն կարողանում անվտանգ տեղաշարժվել քաղաքում, ջրի մակարդակը բարձրացել է կրիտիկականի. հայտնում են լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Թուրքիայում տեղի են ունեցել երկրաշարժեր, որոնց հետևանքով զոհվել է 49 հազար մարդ։ Այնուհետեւ ջրհեղեղ, որի զոհ է դարձել 18 մարդ։
Լուսանկարները` MediaHubworld