Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Իրանի ԱԳ նախարար

Արտաքին գործերի նախարարությունում այսօր կայացել է Իրանի և Հայաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը, որի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախ ներկայացրեց՝ ինչ են քննարկել իր իրանցի գործընկերոջ հետ՝ սկսած խաղաղության գործընթացից, մինչև Արցախի ժողովրդի բռնի տեղահանում, ինչպես նաև տարածաշրջանային այլ թեմաներ։

Այնուհետև խոսքը փոխանցեց ԻԻՀ ԱԳ նախագահ Ամիր Հոսեյն Աբդոլլահիանին։ Վերջինս ցանկացավ շնորհավորել Հայաստանի ժողովրդին՝ Ամանորի և Սուրբ ծննդյան կապակցությամբ՝ լավագույն մաղթանքները հղելով մեզ։ Ապա ավելացրեց, որ իրենք այսօր շատ կարևոր քննարկումներ են ունեցել Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի հետ, և տարբեր տեսանկյուններից քննարկումներ են ունեցել Թեհրանի և Երևանի միջև համագործակցության մասին։ 

«Ցանկանում եմ ընդգծել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, Իրանը հարևան Հայաստանի հետ ունեցել է պատմական հարաբերություններ, և այս հարաբերություններն օրըստօրե ավելի զարգանում և խորանում ու բարձր մակարդակի են հասնում»,- ասաց Իրանի ԱԳ նախարարը։

Մանրամասն՝ տեսանյութում