ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների առևանգման դեպքով

ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝  Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների առևանգման դեպքով

ՀՀ–ն Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ․ այս մասին Mediahub-ին հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանը։

«Դիմել ենք ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, որպեսզի ապահովվի զինծառայողների կյանքի իրավունքը։ Ադրբեջանը պետք է դատարանին ներկայացնի նրանց պահման պայմանները, բժշկական և այլ փաստաթղթեր։ Դատարանը, երբ ուղարկի պահանջը Ադրբեջանին, ժամկետ կնշանակվի»,- նշեց Սամվելյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Ավելի ուշ հայտնի դարձավ,որ զինծառայողներին առևանգել են ադրբեջանցիները։