Բժիշկը նշել է այն մթերքները, որոնք հանգեցնում են ստամոքսի քաղցկեղի

Բժիշկը նշել է այն մթերքները, որոնք հանգեցնում են ստամոքսի քաղցկեղի

Ստամոքսի քաղցկեղի առաջացման վտանգը մեծանում է վերամշակված մսամթերքի և աղի չափից ավելի օգտագործման դեպքում։ Այս մասին խոսել է DocMed կլինիկայի գաստրոէնտերոլոգ Յանա Կոմիսարովան։

«Կան սովորություններ, որոնք իսկապես վնասում են ստամոքսին։ Օրինակ՝ վերամշակված մսի չափից ավելի օգտագործումը (երշիկեղեն, բեկոն, խոզապուխտ, ցանկացած չորացրած, խմորած և ապխտած միս) մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը։ Բանն այն է, որ այդ մթերքները պարունակում են քաղցկեղածին նյութեր, որոնք մուտացիաներ են հրահրում ստամոքսի բջիջներում։ Հետևաբար, դրանք կարող են ներառվել սննդակարգում միայն երբեմն փոքր քանակությամբ»,- բացատրել է նա Gazeta.Ru-ին տված հարցազրույցում։

Օրական 5 գ-ից ավելի աղի օգտագործումը մեծացնում է նաև ստամոքսի քաղցկեղի առաջացման վտանգը, քանի որ այն վնասում է օրգանի լորձաթաղանթը, խթանում է աղաթթվի արտադրությունը և ուժեղացնում այլ քաղցկեղածինների ազդեցությունը։

Բացի այդ, ծխելը և ալկոհոլ օգտագործելը ևս հանգեցնում են քաղցկեղի:

Միևնույն ժամանակ, յուղոտ մթերքների, չիպսերի, հյութերի և կոլաների օգտագործումը, ինչպես նաև շատ ուտելը, իրականում չեն ազդում ստամոքսի լորձաթաղանթի վրա, այլ կարող են միայն անհանգստություն առաջացնել, նշել է փորձագետը։