Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Վաշինգտոնյան բանակցությունները տապալվել են․ Տիգրան Աբրահամյան

Ակնհայտ է դառնում, որ իշխանությունը բոլոր ընդդիմախոսների նկատմամբ հետապնդման տարբեր դրսևորումներ ունի՝ մեկին բարոյական, մեկին՝ հոգեբանական, մյուսին՝ իրավական։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադանռալով Գրիգորի Խաչատուրովի անազատության հանգամանքին։

Նա նշեց, որ Գրիգորի Խաչատուրովը գեներալին վայել վարք է դրսևորել, ինչը չէր կարող այս իշխանությունն ընդունել։

«Առհասարակ, բոլոր այն մարդիկ, որոնք բաց, ուղիղ խոսում են երկրում տեղի ունեցող իրական իրադարձությունների մասին, նրանց ազատությունից զրկում են. այս իշխանությունն այլ ճանապարհ չի տեսնում»,- նկատեց նա։

Անդրադառնալով ԱԳ նախարարների վաշինգտոնյան բանակցություններին՝ Տիգրան Աբրահամյանը նշեց, որ արձանագրումները ցույց են տալիս՝ որևէ արդյունք չի եղել, որքան էլ ամերիկյան կողմը փորձում էլ դրական ֆոն ստեղծել այդ ամենի շուրջ։

«Եղած մեկնաբանությունները ցույց են տալիս, որ արդյունք չի եղել, կողմերը, հակառակը, նոր էսկալացիայի մասին  էին խոսում»,- ասաց նա։

Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանն, Արցախից բացի, այլ պահանջներ էլ ունի, որոնք վերաբերում են Հայաստանին, առաջին հերթին՝ օկուպացված տարածքներին։

«Նաև նոր տարածքային պահանջներ կան, որոնք չեն սահմանափակվում ութ գյուղերով։ Ադրբեջանը չի էլ փորձում թաքցնել, որ «Զանգեզուրի միջանցքին» է հասնելու»,- նկատեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Send