Արթուր Հովհաննիսյանը շուտով CV-ներ է ուղարկելու տարբեր լրատվականներին

Արթուր Հովհաննիսյանը շուտով CV-ներ է ուղարկելու տարբեր լրատվականներին

«Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, սուվերենությունն ու անկախությունը սակարկման ենթակա չեն»։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Հասարակությանն անհայտ, նախկին լրագրող ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը խոսում է ՀՀ տարածքային ամբողջականության մասին. սա անեկդոտ չէ, սա նիկոլական իրականությունն է: Հայաստանն ու Արցախը մաս-մաս Բաքվին նվիրող քաղաքական խմբակը խոսում է պետականության, սուվերենության և անկախության մասին: ՔՊ-ի քայլերի արդյունքում հայոց պետականությունը միայնակ կանգնած է ադրբեջանական նոր հարձակման վտանգի առաջ, սուվերենության մնացորդները տրամադրվել են Արևմուտքին և ՌԴ-ին, իսկ անկախության տոնը ՔՊ-ի օրոք այս տարի վերածվեց սգո արարողության՝ հարյուրավոր հայ զինվորներ զոհվեցին սահմաններին:

Արթուր Հովհաննիսյանը պետք է պատրաստվի վերադառնալու հին մասնագիտությանը՝ որևէ կայքում լրագրող աշխատելուն, քանի որ նոր, հետփաշինյանական Հայաստանում ՔՊ-ական կադրերը «պերսոնա նոն գրատա» են լինելու ցանկացած գիտակից, հայրենասեր հայի համար: