Հնարավոր բանակցությունների ժամկետները «կախված են իրավիճակից, այդ թվում՝ մարտի դաշտից». Ուշակովը՝ Պուտինի առաջարկի մասին

Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկները մնում են ուժի մեջ, սակայն Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունները՝ հաշվի առնելով ուկրաինական ուժերի սադրանքը Կուրսկի շրջանում, անհնար են։ Այս մասին հայտարարել է ՌԴ պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը։
«Այս փուլում, հաշվի առնելով այս արկածախնդրությունը, մենք չենք խոսի», - պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը Shot Telegram ալիքի՝ բանակցությունների հնարավորության մասին հարցին։
ՌԴ նախագահի օգնականի խոսքով՝ Պուտինի առաջարկները «չեղյալ չեն հայտարարվել, սակայն այս պահին բոլորովին անպատշաճ կլինի, որ լինի բանակցային գործընթաց»։ Հնարավոր բանակցությունների ժամկետները «կախված են իրավիճակից, այդ թվում՝ մարտի դաշտից», - ընդգծել է Ուշակովը։