Աջակցում ենք սահմանի դելիմիտացիայի հետ կապված բոլոր հարցերի կարգավորմանը․ Զախարովա

Աջակցում ենք սահմանի դելիմիտացիայի հետ կապված բոլոր հարցերի կարգավորմանը․ Զախարովա

Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայի հետ կապված բոլոր հարցերի կարգավորմանը բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​մեթոդներով։ Ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Համաձայնագրերը պետք է լինեն կայուն, հավասարակշռված ու փոխընդունելի։ Ծառայեն որպես տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու հիմք»,- ընդգծել է պաշտոնյան: