Yandex և GG ծառայությունների մասով պրոցեսներ ենք գեներացնելու․ Գեղամ Գևորգյան

Անընդհատ խոսելով խնդիրների մասին, որոնք կապ չունեն մարմնի հետ, ու նորից անընդհատ ասելով՝ «բազում, բազում խնդիրներ»՝ առանց նշելու այդ խնդիրները, մենք չենք նպաստում մարմնի որակի բարձրացմանը, որովհետև որակի բարձրացումը, կարծում եմ, առաջին հերթին բխում է ավելի կառուցողական քննադատությունից։

Այս մասին այսօր ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթի ժամանակ, արձագանքելով ընդդիմադիրների քննադատությանը, հայտարարեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանը։

Անդրադառնալով պետական գնումների վերաբերյալ հարցին՝ Գևորգյանն ասաց․ «Մասնագիտական առումով պետք է կարողանանք գնահատել՝ մեկ անձից գնումներն ինչ շեմի մեջ են տեղավորվում, և արդյոք պետությունն ավելի շատ ռեսուրս չի՞ ծախսում, օրինակ, մրցութային պրոցեսի վրա, քան հենց էդ մեկ անձից գնումների»։

Ինչ վերաբերում է տաքսի ծառայությունների ոլորտում առկա խնդիրներին, ՄՊՀ նախագահի թեկնածուն նկատեց․ «Մենք 2023-ին ավարտել ենք ոլորտի ուսումնասիրությունը, երկու ընկերություն, որոնք ունեն հարաբերական ավելի մեծ դիրք, դրանք Yandex և GG ծառայություններն են, էստեղ մենք իրենց հետ պրոցեսներ ենք գեներացնելու, որովհետև մենք խնդրել ենք նաև մեզ համար բացահայտել ալգորիթմները, թե ոնց են գոյանում, բացահայտվել են մասամբ ալգորիթմները, կարծում եմ՝ մենք մոտ ժամանակներս կտեսնենք դրա հետ կապված գործընթացներ, և նույնիսկ այդ բացահայտված ալգորիթմների պարագայում մենք որոշակի անհամապատասխանություններ ենք նկատել»։

Մանրամասն՝ տեսանյութում