ԵՄ-ն չի քննարկում ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շրջանակում սառեցված ակտիվների օգտագործումը

ԵՄ երկրները չեն քննարկում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շրջանակներում սառեցված ռուսական ակտիվների օգտագործման հնարավորությունը, այս մասին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյոն։
«Եվրահանձնաժողովի նախագահն արդեն հայտարարել է որոշ տարրեր [որոնք քննարկվում են 18-րդ պատժամիջոցների փաթեթի շրջանակներում], և սառեցված ակտիվները դրանց մեջ չեն եղել», - ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք քննարկվում է սառեցված ռուսական ակտիվների օգտագործումը։