Ինչո՞ւ է Ռուստամ Բադասյանի տեղակալը հեռանում ՊԵԿ-ից

ՊԵԿ նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանը հեռանում է ՊԵԿ-ից:
Mediahub-ի հետ զրույցում ՊԵԿ-ից հաստատեցին տեղեկությունը, որ Սմբատյանն ազատման դիմում է գրել: Ասացին, որ Սմբատյանը դուրս է գալիս սեփական նախաձեռնությամբ` ոչ պետական հատվածում շարունակելու գործունեությունը: Այսինքն` տեղափոխվում է մասնավոր:
Նշենք, որ ՊԵԿ-ում հաճախակի են փոխվում տեղակալները, և գրեթե ոչ ոք մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը չի մնում` տարբեր պատճառներով ժամկետից շուտ հեռանում են, ընդ որում` հենց պետականից մասնավոր տեղափոխվելու նպատակով:
Մենք փորձեցինք կապ հաստատել Արտյոմ Սմբատյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց զանգերին:
Վահե Մակարյան