Ստամբուլի Սուրբ Սոֆիայի փայտե դռնից կտոր են պոկել անհայտ անձիք

Ստամբուլի Սուրբ Սոֆիայի փայտե դռնից կտոր են պոկել անհայտ անձիք

Բյուզանդական կայսրության ամենահայտնի տաճար համարվող Սուրբ Սոֆիայի փայտե դուռը վնասել են անհայտ անձիք։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ ներկայում մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայի կայսերական դուռը վնասել են անհայտ անձիք։

Նշվում է, որ երեկոյան նկատել են, որ դռնից մի կտոր պոկել տարել են։

Ստամբուլի մշակույթի վարչությունից արդեն հայտնել են, որ արագ կվերականգնեն վնասված մասը։

Նշենք, որ ըստ ավանդության կայսերական դուռը պատրաստվել է Նոյան տապանից բերված փայտից։