Հայտնի է դարձել Գազայում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր իսրայելցի զոհված զինվորականների թիվը

Հայտնի է դարձել Գազայում ցամաքային գործողության մեկնարկից ի վեր իսրայելցի զոհված զինվորականների թիվը

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտնել է, որ ևս երկու իսրայելցի զինվոր է զոհվել Գազայի հատվածի հյուսիսի մարտերում, գրում է The Times of Israel թերթը։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ ցամաքային գործողության ընթացքում սպանված իսրայելական բանակի զինվորների ընդհանուր թիվը հասել է 44-ի։

«Մահացածը՝ 28-ամյա մայորը և 21-ամյա շտաբի սերժանտը, եղել են Իսրայելի պաշտպանության հատուկ նշանակության ջոկատի բրիգադի կազմում»,- նշում է հրատարակությունը։

Բացի այդ, թերթը հայտնել է, որ եւս մեկ իսրայելցի զինվոր «ծանր վիրավորվել է»։