Ներկայացնում ենք օտարաբանությունների հայերեն համարժեքների նոր ցանկ։ Այս բառացանկով ոչ թե նորաստեղծ բառեր ենք առաջարկում, այլ հիշեցնում ենք եղած, երբեմն էլ հին, սակայն ոչ միշտ գործածվող հայերեն բառերի մասին:
Ներկայացվող բառերը, անշուշտ, շատերին ծանոթ են, սակայն ոմանց համար անհայտ են ու նոր: Եկեք սովորենք խոսել անաղարտիկ հայերենով․․․
Հայերենը աշխարհի հնագույն լեզուներից է։ Նրանով է խոսում, գրում կամ այն իր մայրենի լեզուն է համարում Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, նախկին Խորհրդային Միության տարածքում բնակվող և աշխարհի համարյա բոլոր մայրցամաքներում սփռված մոտ 10 միլիոն հայություն։