Աջակցում ենք Հայաստան-Ադրբեջան շարունակական երկխոսությանը. ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ

Աջակցում ենք Հայաստան-Ադրբեջան շարունակական երկխոսությանը. ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ

Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին։

«Մենք ակնհայտորեն աջակցում ենք այդ հարցի շուրջ երկխոսության շարունակմանը: Հավատացած ենք, որ դա լավագույն միջոցն է հակամարտության կայուն ավարտին հասնելու համար։ Եվ մենք կշարունակենք հետամուտ լինել դրան»,- ասել է նա՝ պատասխանալով հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ պետդեպը չի տեսնում Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումն առանց միջնորդների բանակցություններում առաջ գնալու համար։