Սպանվել է Իրանի Փորձագետների խորհրդի անդամը (տեսանյութ)

Սպանվել է Իրանի Փորձագետների խորհրդի անդամը (տեսանյութ)

Իրանի հյուսիսում գտնվող Մազանդարան նահանգում մահափորձ է կատարվել՝ Սիստանում և Բելուջիստանում ԻԻՀ Գերագույն առաջնորդի նախկին ներկայացուցիչ, Փորձագետների խորհրդի անդամ Աբբաս Ալի Սոլեյմանիի վրա։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մարդասպանը անվտանգության աշխատակցից վերցրած ատրճանակով կրակ է բացել բանկի շենքում գտնվողների ուղղությամբ։

Երեք հոգի վիրավորվել է, իսկ բարձրաստիճան հոգեւորականը տեղում մահացել է։ 

Տեսանյութը՝ այստեղ