Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իրանի եւ Կատարի ԱԳ նախարարները քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ վերջին զարգացումները

Blog Image

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը եւ Կատարի իր գործընկեր շեյխ Մուհամմեդ բն Աբդուլռահման Ալ Թանին շաբաթ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) շրջանակներում առկա վերջին զարգացումները, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը:

Իրանի արտաքին գործերի նախարարը վերահաստատել է`2015 թվականի միջուկային գործարքը վերսկսելու հարցում համաձայնություն հասնելու իր երկրի վճռականությունը: Անդրդառնալով Իրանի եւ JCPOA անդամ մյուս պետությունների միջեւ բանակցություններին` Աբդոլլահյանն ընդգծել է իրանական կառավարության վճռականությունը՝ հասնելու լավ, ամուր եւ տեւական համաձայնության։

Կատարի ԱԳ նախարարն իր հերթին ընդգծել է բանակցություններում Իրանի տրամաբանական դիրքորոշումը՝ նշելով խաղաղ միջուկային ծրագրի պատճառով Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացմանն ուղղված բանակցությունների շարունակականության կարեւորությունը։

Չորեքշաբթի օրը Իրանի ԱԳ նախարարը Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելին ասել է, որ Թեհրանը ողջունում է դիվանագիտական ​​ուղու շարունակությունը՝ ուղղված պատժամիջոցների վերացմանն ու JCPOA-ի վերականգնման համաձայնության հասնելուն՝ կոչ անելով ԱՄՆ-ին լինել «իրատես»:

Send