ԱՄՆ-ն Իսրայելին կոչ է արել հետաձգել Գազայի հատվածում օպերացիան

ԱՄՆ-ն Իսրայելին կոչ է արել հետաձգել Գազայի հատվածում օպերացիան

Միացյալ Նահանգները խնդրել է Իսրայելին հետաձգել Գազայի հատվածում նոր լայնածավալ գործողությունը՝ պաղեստինյան «Համաս» շարժման հետ համաձայնության գալու փորձ կատարելու համար, գրել է «Jerusalem Post»-ը՝ հղում անելով երկու աղբյուրների։

«Խնդրանքը պարունակում էր երկու հիմնական բաղադրիչ՝ հետաձգել Ղազայում լայնածավալ գործողությունը և թույլ տալ, որ վարվող բանակցություններն ընթանան ռազմական գործողությանը զուգահեռ», - գրել է թերթը։

Հրեա պաշտոնյաներն ընդգծել են, որ երբ Իսրայելը սկսի լայնածավալ ցամաքային գործողություն, այն չի լքի այն տարածքները, որտեղ մտնում է, նույնիսկ հնարավոր գործարքի դեպքում։