Նուբարաշենի աղբավայրում դարձյալ խոշոր հրդեհ էր բռնկվել. կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-ից

Նուբարաշենի աղբավայրում դարձյալ խոշոր հրդեհ էր բռնկվել. կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-ից

Լուսադեմին մի քանի ժամ  ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ հրշեջ փրկարարներ պայքարում են Նուբարաշենի աղբավայրում հերթական բռնկված խոշոր հրդեհի դեմ: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակը տեսանելի է մի քանի կմ-ից և կրակի օջախները այնքան շատ է, որ հշեջները մեծ դժվարությամբ են մարում այն: Իր սև գործն է անում նաև քամին: 

Հրդեհի մասին տեղեկանալով Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի հանձնարարականով հրշեջ փրկարարներին օգնության են հասել քաղաքապետարանի ջրատարները, որպեսզի անհրաժեշտության դեպքում հրշեջ մեքենաներին ջուր հասցնեն:

Տեղում իրավիճակի մասին ՓԾ Երևանի վարչության պետի տեղակալ Զ․ Մելքոնյանը հեռախոսով անընդհատ տեղեկություններ է փոխանցում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանին: