«Տելեգրամը» սկսել է արձագանքել Ֆրանսիայում քննիչների հարցումներին ու տրամադրել տեղեկություններ, որոնք օգնում են «բացահայտել հանցագործներին»։
Այս ամենը սկսել է Պավել Դուրովի ձերբակալությունից հետո։ Հայտնլե է Liberation-ը։
Հաղորդակի համահիմնադիրը դատական հսկողություն ներքո է։ Նրան արգելված է լքել Ֆրանսիայի տարածքը, պետք է շաբաթը 2 անգամ ներկայանա ոստիկանական բաժանմունք։ Միլիարդատերը մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը, երեխաների նկատմամբ հանցագործություններին և խարդախությանը նպաստելու համար և «Տելեգրամի» կողմից իրավապահների հետ համագործակցելուց հրաժարավելու համար։