Լավրովը ասել է՝ որն է աշխարհի ամենահեռանկարային տարածաշրջանը

Լավրովը ասել է՝ որն է աշխարհի ամենահեռանկարային տարածաշրջանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ երկիրը  հետագա զարգացման և հնարավորությունների հարցերում պետք է կենտրոնանա եվրասիական տարածաշրջանի վրա, քանի որ սա աշխարհի ամենահեռանկարային տարածաշրջանն է։ Նրա խոսքերը մեջբերում է lenta.ru-ն։

«Հիմա համաշխարհային զարգացման կենտրոնը տեղափոխվել է Եվրասիա։ Այս պահին Եվրասիական տարածաշրջանում մենք ունենք գործընկերության ամենալայն ցանցը»,- ասել է նախարարը։

Նա նշել է տրանսպորտի, տարանցման, ինչպես նաև լոգիստիկ հնարավորությունների զարգացման հիմնական ուղղությունները։

Բացի այդ, նախարարը մատնանշել է, որ Ռուսաստանի տնտեսական կապերը Չինաստանի հետ այժմ ավելի արագ կամրապնդվեն, քանի որ Արևմուտքը «բռնապետի դիրք է գրավում»։