Հաստատվել են առաջիկա 5 տարում ԵՄ ղեկավար պաշտոններում նշանակումները. ի՞նչ է հայտնի

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հաստատել են առաջիկա հինգ տարում ԵՄ ղեկավար պաշտոններում նշանակումները։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերանշանակվել է Եվրահանձնաժողովի նախագահ, Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտան դարձել է Եվրոպական խորհրդի ղեկավար, իսկ Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար։
Այժմ Եվրախորհրդարանը հուլիսին կայանալիք լիագումար նիստում պետք է քվեարկի Եվրոպական խորհրդի կողմից նշանակված թեկնածուների օգտին, որից հետո որոշումները կմտնեն ուժի մեջ։
Կալլասը կարող է իր պարտականություններին անցնել հոկտեմբերին, Կոշտան՝ դեկտեմբերին, իսկ ֆոն դեր Լայենն արդեն սեպտեմբերին կներկայացնի Եվրահանձնաժողովի նոր կազմը: