Նաիրի Պետրոսյանը նշանակվել է ՍԾՏՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Նաիրի Պետրոսյանը նշանակվել է ՍԾՏՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի նախկին ղեկավար Նաիրի Պետրոսյանին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ նշանակելու մասին։

Նստավայրը լինելու է Թուրքիայի Ստաբուլ քաղաքում․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Նաիրի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստամբուլ)»։