Որոշել եմ դեռ քաղաքականությունից չխոսել. ՔՊ-ական նորանշանակ պատգամավորը` Արցախի մասին

Առաջնային օրակարգը ինձ համար տրված է, խոսքը ՏԻՄ-երի խնդիրների մասին է, որը ինչպես Գյումրիին է վերաբերվում, այնպես էլ առհասարակ ՏԻՄ համակարգին: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական նոր պատգամավոր Դավիթ Առուշանյանը:

Լրագրողի այն հարցին, թե ինչ խնդիրներ կան Գյումրիում, որոնք պատգամավորը պատրաստվում է բարձրաձայնել Աժ-ում, վերջինս նշեց.

«Գյումրիում կարծրացած, կուտակված 30 տարվա խնդիրներ կան: Չեմ ուզում առանձնացնել ոլորտային խնդիրները միայն, կուզեմ կառավարման համակարգեր ստեղծենք, թե՛ Գյումրու կառավարման, թե՛ ընդհանուր ՏԻՄ-երի կառավարման մեջ, որովհետև իներցիոն կառավարումը ոչ մի տեղ չտանող կառավարում է: Մարզային իշխանությունների հետ ևս խնդիրներ չեմ ունեցել, իրենց հետ բավականին ներդաշնակ աշխատել ենք ու շարունակում ենք աշխատել»,- ասաց Գյումրու նախկին փոխքաղաքապետը:

Ինչ վերաբերում է խաղաղության օրակարգին, Արցախի մասով իշխանության հայտարարություններին Դավիթ Առուշանյանը նշեց, որ չի ցանկանում պատասխանել քաղաքական հարցերի՝ գոնե սկզբնական ժամանակահատվածում:

Միայն ասաց, որ խաղաղության գաղափարը մեր երկրի համար անհրաժեշտ է:

Մանրամասները՝ տեսանյութում