Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սպիտակում շան հարձակումից տուժած փոքրիկի վիրահատությունն ավարտվել է բարեհաջող

Blog Image

Ժամը 12։20-ի սահմաններում Սպիտակի թաղամասերից մեկում ​ շունը հարձակվել է 8-ամյա երեխայի վրա եւ պատճառել ​ մարմնական բազմաթիվ ​ վնասվածքներ։

Մասնավորապես ՝ դեմքի, գլխի եւ պարանոցի շրջանում, սուր արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով։

Երեխան հիվանդանոց է ընդունվել ​ լաթաձեւ պատռվածքներով՝ ​ ծայրահեղ ծանր վիճակում։ Փոքրիկն անմիջապես տեղափոխվել ​ է վիրահատարան։ Ողջ բուժանձնակազմը մայրապետից մինչեւ վիրաբուժական թիմ՝ ​ ​ ​ շարունակում են պայքարել ​ երեխայի կյանքի համար։ Ավելի քան 1.5 ժամ տեւած վիրահատությունն ավարտվել է։ Երեխայի վիճակը գնահատվում է ծանր: Շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:

Երեխայի՝ հիվանանոց ընդունվելուց րոպեներ անց նույն թաղամասից շան կծած վերքերով հիվանդանոց է ընդունվել ​ եւս մեկ քաղաքացի։ Նրան ցուցաբերվել ​ է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, որից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ ​

Փոքրիկի առողջական վիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

 

Send