Հրաժարականիս դիմումը ներկայացրել եմ ԱԺ. Գուրգեն Ներսիսյան

Հրաժարականիս դիմումը ներկայացրել եմ ԱԺ. Գուրգեն Ներսիսյան

Ես հրաժարականիս դիմումը ներկայացրել եմ ԱԺ նախագահին: Այս մասին այսօր MediaHub-ին հայտնեց ԱՀ Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը։

Հիշեցնենք, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն երեկ ստորագրել էր Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։

Նշենք նաև, որ Արայիկ Հարությունյանը նշել էր, որ պետական նախարարի պարտականությունները առաջարկել է ստանձնել գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին՝ հաշվի առնելով նրա մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը։