Նոր հարկ՝ 160 հազար դրամի չափով․ բիզնե՞ս, թե՝ բարեփոխում

2024թ.-ից Հայաստանում կներդրվի առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգը։ Առողջապահության նախարարությունն առաջարկում է, որ աշխատող քաղաքացիներն իրենց եկամտից ամսական գումար հատկացնեն պետությանը՝ Հայաստանի բոլոր բնակիչների առողջությունն ապահովագրելու համար։

Վճարի չափը կախված կլինի փաթեթում ներառված ծառայությունների ցանկից. եթե դրանք ավելանան, գումարը կավելանա և հակառակը։ Նախնական հաշվարկներով՝ այդ գումարը միջինում կկազմի 160 հազար դրամ, որի մի մասը կվճարի պետությունը, մյուս մասը՝ քաղաքացին։

Սոցիալապես անապահովների, երեխաների և ծերերի համար առողջության ապահովագրումը կլինի պետության հաշվին։ Ըստ նախարարության՝ ամեն ինչ արվում է առողջ քաղաքացի ունենալու համար։

Չնայած այս ամենին, փորձագետներն այս ծարգիրը անօգուտ և ռիսկային են որակում։

Մանրամասները՝ տեսանյութում։