Ջենիֆեր Լոպեսը կարևոր իրադարձության համար համարձակ տեսք է ընտրել (լուսանկարներ, տեսանյութ)

Ջենիֆեր Լոպեսը կարևոր իրադարձության համար համարձակ տեսք է ընտրել (լուսանկարներ, տեսանյութ)

Լատինամերիկացի երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը կարևոր իրադարձության համար համարձակ տեսք է ընտրել: Երգչուհին իր գեղեցկությունն ընդգծել է շողշողացող հանդերձանքով։

Ջենիֆեր Լոպեսը 2024 թվականի Met Gala-ին ներկայացել է ցնցող հանդերձանքով։ 54-ամյա դերասանուհին ընդգծել է իր սլացիկ կազմվածքը թափանցիկ Schiaparelli զգեստով՝ նախշազարդ ու խորը դեկոլտեով:

Զգեստի՝ մինչև հատակ հասնող փեշը, որը զարդարված է եղել արծաթափայլ փայլփլուն տերևներով և խաղողի վազերով, հետևել է երգչուհուն, երբ նա բարձրացել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի աստիճաններով: Ջեյ Լոն միայնակ է ժամանել։ Նրա ամուսին Բեն Աֆլեքը միջոցառմանը չի նկատվել։

Զգեստի ստեղծման համար պահանջվել է մոտ 800 ժամ և 2,5 միլիոն ապակե ուլունք: «Ես ուզում էի կատարյալ լինել «Քնած գեղեցկուհիների համար»», - ասել Ջենիֆերը: Նա արտաքին տեսքը համադրել է արծաթյա վզնոցով, համապատասխան ադամանդե ապարանջանով և մատանիով, բոլորը Tiffany & Co-ից:

Աստղն ընտրել է հասարակ շագանակագույն դիմահարդարում՝ հաստ թարթիչներով: Նա այդ ամենը լրացրել է փայլուն մերկ շրթներկով:

Լոպեսն այս տարվա Met Gala-ի համանախագահն է Vogue-ի Աննա Վինտուրի, ինչպես նաև Bad Bunny-ի, Քրիս Հեմսվորթի և Զենդայայի հետ միասին: «Աննան զանգահարեց ինձ և խնդրեց հյուրեր ընդունել: Դա այնքան էլ վատ չէ: Դա պատիվ է։ Հաճելի է»,- Լոպեսի խոսքերն է մեջբերել NYpost-ը։

Պարահանդես-երեկոյի անվանումը եղել է «Քնած գեղեցկուհիներ. Նորաձևության վերածնունդ», իսկ հագուստի կոդը՝ «Ժամանակի այգի»: Երեկոյի պատվավոր նախագահներն էին Loewe-ի ստեղծագործական տնօրեն Ջոնաթան Անդերսոնը և TikTok-ի գործադիր տնօրեն Շու Զի Չուն: Ցուցահանդեսում ներկայացված է եղել Կոստյումների ինստիտուտի մշտական ​​հավաքածուից մոտ 250 իր։

Լուսանկարներն ու տեսանյութերն այստեղ