Օլիմպիադա․ Կանանց Հայաստանի թիմը հաղթեց Իսրայելին եւ ընթացիկ առաջատարն է

Օլիմպիադա․ Կանանց Հայաստանի թիմը հաղթեց Իսրայելին եւ ընթացիկ առաջատարն է

Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 7-րդ տուրում կանանց Հայաստանի թիմը մրցեց Իսրայելի հավաքականի հետ եւ առավելության հասավ 2,5:1,5 հաշվով։

Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանը խաղացին ոչ ոքի։ Հաղթական միավորը վաստակեց չորրորդ համար Սուսաննա Գաբոյանը։

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում պարտության էր մատնել Բոթսվանային (4:0), Նորվեգիային (4:0), Իռլանդիային (4:0), Ինդոնեզիային (3:1), Անգլիային (3,5:0,5), պարտվել Էստոնիային (1,5:2,5) եւ 12 միավորով ընթացիկ առաջատարն է։

Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։