Մենք շարունակելու ենք հայցերն ընդդեմ Ադրբեջանի. Զեյնալյան

Միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ միայն Հայաստանը չէ, որ ունի հայցեր, նաև ֆիզիկական անձինք ունեն և նրանց վրա ՀՀ-ն ազդեցություն չունի: Մենք շարունակելու ենք հայցերն ընդդեմ Ադրբեջանի: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը։

Նա մասնավորեցրեց, որ խոսում է իր վստահորդների անունից, խոսքը անհատական գանգատների մասին է․ «Մենք մեր վստահորդների անունից կշարունակենք իրենց շահերը ներկայացնել»:

Ինչ վերաբերում է հարցին, որ եթե պետությունը քաղաքական որոշում կայացնի և որոշի հրաժարվել Ադրբեջանի դեմ հայցեր ներկայացնելուց և միջազգային ատյաններից հայցերը հետ կանչել, Զեյնալյանը նշեց, որ դեռ վաղ է դրան գնահատականներ տալ։ «Ադրբեջանի պահանջը հակասում է միջազգային իրավունքին»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում