Ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում․ 3 զոհ ունենք, 2-ը տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ հունվարի 30-ին խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Իջևան-Երևան ավտոճանապարհի 95-րդ կմ-ի աջակողմյան հատվածում դեռևս չբացահայտված հանգամանքներում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց (մոտ 50 մետր) հայտնվել դաշտամիջյան հատվածում բախվելով ապառաժ քարերին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Վթարի հետեվանքով 3 հոգի տեղում մահացել են, 2 հոգի տեղափոխվել են մեկը Հրազդանի ԲԿ, այնուհետև Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ մեկը Սևանի ԲԿ։
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից մոտ 10մ հեռավորության վրա հայտնաբերել են մեկ տղամարդու դի, իսկ 40մ հեռավորության վրա 1 այլ տղամարդու դի, իսկ 70մ հեռավորության վրա մեկ այլ տղամարդու դի։
Հրշեջ-փրկարարներնն ու պարեկները դիերը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։