Շառլ Միշելը հանդիպել է Փաշինյանին ու Ալիևին․ մանրամասներ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ այս ամսվա սկզբին Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում: POLITICO-ի հետ զրույցում ասել են երկու բարձրաստիճան դիվանագետներ։
Բացի այդ, Միշելը նաև նամակ է գրել երկու կողմերին՝ կոչ անելով վերադառնալ սեղանի շուրջ և «ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը»՝ առաջընթաց գրանցելու չլուծված խնդիրների շուրջ, ինչպիսին է սահմանների սահմանազատումը: