Երասխում դիպուկահարի կրակոցից վիրավորում ստացած 31-ամյա պայմանագրային զինծառայող Ենոք Շահվերդյանը Սուրենավանից է։ Ոտքի շրջանում է վիրավորում ստացել։ Այս պահին նրան վիրահատում են Արարատի բժշկական կենտրոնում։
Սուրենավան համայնքի ղեկավար Անի Վարդազարյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ Ենոք Շահվերդյանի վիճակն այս պահին լավ է գնահատվում, վիրահատում են, բժիշկներն ասել են, որ կյանքին վտանգ չի սպառնում։
Ենոք Շահվերդյանն արդեն ավելի քան 5 տարի է պայմանագրային զինծառայող է, դրանից առաջ Ռուսաստանի Դաշնությունում է աշխատել։
Այժմ կնոջ և երեք երեխաների հետ Արարատին կից Զոդ քաղաքում է բնակվում։ Հայրը, մայրը և եղբայրը Սուրենավանում են ապրում, հողագործությամբ են զբաղվում։
«Ինքն ընտանիքի միակ աշխատողն է։ Շատ լավ անձնավորություն է, հայրենասեր, հասնող, իր մասին միայն դրական կարող եմ խոսել... ամեն դեպքում քիչ են այն մարդիկ, ովքեր հանուն հայրենիքի պատրաստ են ամեն ինչի. Ենոքն այդպիսինն է»,-ասաց Անի Վարդազարյանը, հավելելով, որ պատրաստվում է գնալ Արարատ քաղաք՝ անձամբվիրավորում ստացած զինծառայողի վիճակին ծանոթանալու համար։
Շուշանիկ Միսկարյան