«Աշխարհին շատ սանտաներ են պետք»

«Աշխարհին շատ սանտաներ են պետք»

Առաջին անգամ Հայաստանում Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա ընկերությունը դեկտեմբերի 21-ին կազմակերպել էր սանտաների տոնական շքերթ Կարապի լճից: Սանտաների շքերթն անցավ Երևանի կենտրոնական փողոցներով... Տասնյակ սանտաներ ՝ իրենց անզուգական հագուստով իրական տոն պարգևեցին երևանցիներին և քաղաքի հյուրերին:

Ամանորը հենց հրաշքի և բարի ցանկությունների ժամանակն է: Ամանորը մեր ներսում ապրող Սանտային բացահայտելու և արթնացնելու իսկական ժամանակն է: «Աշխարհին շատ սանտաներ են պետք», - ասում է Coca-Cola-ն և ոգեշնչում բոլորիս բացահայտել մեր ներսում ապրող Սանտային: Coca-Cola Քարավանն արդեն սկսել է իր՝ հրաշքով լի ճանապարհորդությունը ՀՀ-ում, որը մերկնարկեց հենց սանտաների տոնական շքերթից։     

Սանտաները Կարապի լճից շարժվեցին Մերիդիան Էքսպո կենտրոն, որտեղ ընթանում էր Big Christmas Market with Coca-Cola-ն: Այնտեղ Սանտա դպրոցն էր, որն ավարտելով յուրաքանչյուրը Coca-Cola Սանտա դառնալու հնարավորություն ուներ: Իսկ այդ դպրոցն ավարտել օգնելու էին եկել  հայտնի սանտաները՝ Ներսես Ավետիսյանը, Իննա Խոջամիրյանը, Հայկ Մկրտչյանը, Էվելինա Խանոյանը և Մերի Քոչարյանը: Այս միջոցառման գլխավոր նպատակներից մեկը մարդկանց մեջ տոնական տրամադրություն ստեղծելն ու մեր մայրաքաղաքին ևս մի գեղեցիկ տոն պարգևելն էր, որն իրապես հաջողված էր:

Կարող եք հետևել Կոկա-Կոլայի պաշտոնական  կայքերին, որպեսզի տեղեկանաք, թե Ձեր քաղաքում  երբ կլինի Coca-Cola Քարավանը:

Եկե՛ք միասին տարածենք Ամանորի հրաշքը՝ օգնելով Coca-Cola-ին այն հասցնել Հայաստանի նույնիսկ ամենահեռավոր անկյունները:

Կիսվե՛նք Ամանորյա հրաշքով, բացահայտե՛նք մեր ներքին Սանտային: