Վեդիում գիշերը միջադեպ է գրանցվել ազգությամբ թուրք քաղաքացիների և Վեդիի բնակիչների միջև: Ըստ տարածվող տեղեկությունների՝ Վեդու կայարանում թուրքերը խրախճանք են կազմակերպել:
Բազմաթիվ փորձերից հետո Auroranews-ին հաջողվել է կապ հաստատել Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանի խորհրդականի հետ, ով չի հերքել, որ միջադեպ է եղել, սակայն խուսափել է մանրամասներ հաղորդել, նշելով, թե միայն ոստիկանությունը կարող է մանրամասներ ներկայացրել։
Ըստ համայնքապետի խորհրդականի, համայնքնապետարանը իրավասու չէ տեղեկություն տրամադրել և չի տիրապետում այդ ինֆորմացիային:
Տեսանյութը՝ այստեղ․