Ովքե՞ր և ինչո՞ւ են ձերբակալվել քաղաքապետարանում իրականացված խուզարկությունից հետո

Ովքե՞ր և ինչո՞ւ են ձերբակալվել քաղաքապետարանում իրականացված խուզարկությունից հետո

Այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում, մասնավորապես՝ քաղաքաշինության և ճարտարապետության վարչությունում։ Դրանից հետո տեղի ունեցան ձերբակալություններ։

Հակոկոռուպցիոն կոմիտեից Mediahub-ին հաստատեցին, որ կան ձերբակալվածներ, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին։

Mediahub-ին, սակայն, հայտնի դարձավ, որ Հակոկոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է հինգ անձի, որոնցից մեկը  ճարտարապետության և շինարարության վարչության աշխատակից Քնարիկ Պետրոսյանն է։ Նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու հոդվածով։ Մյուս չորս անձանցից ևս մեկը, որը քաղաքապետարանի աշխատակից չէ, ձերբակալվել է կաշառք ստանալու համար, իսկ մյուսները, որոնք ևս քաղաքապետարանի աշխատակից չեն, կաշառք տալու մեջ են մեղադրվում։ 

Մեր տեղեկություններով՝ խոսքը շինթույլտվություններում իրականացված կոռուպցիոն գործարքի մասին է։

Վահե Մակարյան