Արևմուտքը Հայաստանին ներքաշում է Հարավային Կովկասում տարբեր ձևաչափերի մեջ, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ

Արևմուտքը Հայաստանին ներքաշում է Հարավային Կովկասում տարբեր ձևաչափերի մեջ, որոնք ուղղված են Ռուսաստանի դեմ

Արևմուտքը Հայաստանին ներքաշում է Հարավային Կովկասում փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ, որոնք ուղղված են առաջին հերթին Ռուսաստանի դեմ: Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով «Eagle Partner 2024» հայ-ամերիկյան զորավարժությունների մասին։

«Այդ զորավարժությունները բացի ափսոսանքից ոչինչ չեն առաջացնում։ Դրանք տեղի կունենան Երևանի՝ ՀԱՊԿ-ին իր մասնակցության սառեցման և կազմակերպության դեմ հրապարակային հարձակումներին ֆոնին։ Ինչպիսի խաղաղ նպատակներ էլ հայտարարեն արեւմտյանները, հիմնական խնդիրը աշխարհաքաղաքական նախագծերի համար ցատկահարթակ ստեղծելն է։ Ամերիկացիների հայտնվելը Հարավային Կովկասում միայն կուժեղացնի տարածաշրջանում շարունակվող հակամարտությունների ներուժն ու կստեղծի նոր բաժանարար գծեր»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ ամերիկացիները զորավարժությունների հովանու ներքո Հայաստանին պարտադրում են ՆԱՏՕ-ի զինված ուժերի չափանիշները։ «Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաձևավորմանը, և արդյունքում Արևմուտքին լրացուցիչ լծակներ կտա Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա»,- հավելել է դիվանագետը։